Հայաստանի ամենագեղատեսիլ վայրը… Անկասկած դուք գտնվում եք Դիլիջանում` Հայաստանի հյուսիս-արևելյան կանաչ դրախտում՝ շրջապատված Փոքր Կովկասի լեռնաշղթայով: Թվում է, թե լեռները քնքշորեն պարուրել են հովիտը: Իր բնության և կլիմայական պայմանների, ինչպես նաև այնպիսի բաղադրիչների սինթեզի շնորհիվ, ինչպիսիք են` թարմ օդը, բուժիչ աղբյուրի ջրերը, Դիլիջանը հանդիսանում է էքսկլյուզիվ և դրական ազդեցություն թողնող հանգստի վայր ինչպես հիվանդների, այնպես էլ հանգստացողների համար:
Ծովի մակարդակից 1500մ բարձրության վրա Դիլիջանի օդը մուգ-կապույտ կիսամթում թվում է թափանցիկ: Այլ կերպ ասած, Դիլիջանը մի փոքրիկ Շվեյցարիա է` տեղակայված հայկական լեռնաշխարհում:












