Strict Standards: Declaration of Pages_Files::insert() should be compatible with Files::insert($file_name, $file_path, $file_content = Array) in /home/pizzahut2/public_html/hoteldilijan.am/models/Pages/Files.php on line 8

Strict Standards: Declaration of Pages_Files::delete() should be compatible with Files::delete($file_id) in /home/pizzahut2/public_html/hoteldilijan.am/models/Pages/Files.php on line 8
Մեր մասին - Left Menu - Dilijan

22 . Wed. Nov

Մեր մասին

Անտառի սրտում տեղակայված «Դիլիջան» առողջարանային համալիրն իր ծառայություններն է առաջարկում ինչպես գործարարներին, այնպես էլ զբոսաշրջիկներին: Առողջարանի գտնվելու վայրի, հաճելի ներքին մթնոլորտի, բարձրորակ սպասարկման, ինչպես նաև մի շարք բարենպաստ պայմանների համադրությունը թե´ գործարարներին, թե´ զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս վայելել համալիրի բոլոր առավելությունները: Այստեղ Ձեզ հաճելիորեն կզարմացնեն բարձր մակարդակի ծառայությունները` 24-ժամյա սպասարկում, լավ կահավորված մարզասրահ, շոգեբաղնիք, լողավազան, կոնֆերենս դահլիճ, բիլիարդի սենյակ և, իհարկե, նրբագեղ կահավորված հարմարավետ համարներ և նրբաոճ սպասարահ:

 

«Դիլիջան» առողջարանային համալիրի առանձնահատկությունները.

- Տեղակայված է անտառի սրտում և շրջապատված  է լեռներով

- Էկոլոգիապես մաքուր օդ

 

«Դիլիջան» առողջարանային համալիրն ունի երկար տարիների պատմություն: Շենքը կառուցվել է 1972թ-ին և գործել է որպես սպա և վերականգնողական կենտրոն: 2006թ-ից համալիրում անց էին կացվում վերանորոգման աշխատանքներ և այժմ այն պատրաստ է ներկայանալ նոր` հանգստի և ծառայությունների համալիր տեսքով, որը կբավարարի բոլոր ժամանակակից պահանջները: Այժմ, այս աչքի ընկնող յոթ հարկանի հյուրանոցն առաջարկում է անմոռանալի ժամանց Հայաստանում:

 

«Դիլիջան» առողջարանային համալիրն ուրախ կլինի ընդունել Ձեզ Հայաստանի կանաչ դրախտում, որտեղ Դուք կարող եք անցկացնել Ձեր հանգիստը, կամ էլ Ձեր բիզնես-գործուղումը ողջ տարվա ընթացքում:

 

«Դիլիջան» առողջարանային համալիրի աշխատակազմը ողջունում է Ձեզ: Դուք համալիրի ջերմ մթնոլորտում կզգաք մեր հյուրընկալությունը: Ընկերասեր և բազմալեզու աշխատակազմը միշտ պատրաստ է Ձեզ առաջարկել բարձրակարգ սպասարկում:

 

2014-01-16

Ակցիայի արժեքը երկու անձի համար կազմում է օրեկան 22 500դր:

ավելի...

2011-12-01

«Դիլիջան» առողջարանային համալիրի պաշտոնական կայք

ավելի...