- Անտառային ծածկույթը` 34000 հա
- Համաձայն հնագիտական հետազոտությունների` մարդն այս տարածքներում ապրում է Վաղ Բրոնզի և Երկաթի դարերից
- 1666թ-ին «Դիլիջան» անվանումն առաջին անգամ հիշատակվել է ֆրանսիացի ճանապարհորդ Ջին Չարդոնի նշումներում
- «Դիլիջան» թերթը» հրատարակվում է երկու շաբաթը մեկ անգամ, տեղեկատվությունը տրամադրվում է նաև R-TV տեղեկատվական կայանից:
- 2006թ-ից «Դիլի» կաթ-տնտեսական համալիրը հանրապետությունում հանդիսանում է միակ ընկերությունը, որը զբաղվոմ է խոշոր եղջերավոր անասունների բազմացմամբ:
- «Դիլիջան» հանքային ջրերի արտադրությունը լայն տարածում է գտել ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտասահմանում:
- 2006թ-ի նոյեմբերից Դիլիջանում բացվել է Զբոսաշրջային Տեղեկատվական Կենտրոն:
Մեր հյուրերը կարող են իրենց ժամանակն անցկացնել
| Գոշավանք |
|
 |
• Այցելելով հին ու հիշարժան եկեղեցիներ` Գոշավանք (եկեղեցին հիմնադրվել է 1188թ-ին Մխիթար Գոշի կողմից, ականավոր հայ գիտնական ու առասպելների հեղինակ), Հաղարծին (10-13դ), Ջուխտակ վանք (11-12դ), Մաթոսավանք (կործանված եկեղեցական համալիր` կառուցված 1247թ-ին):
|
| Պարզ լիճ |
|
 |
• Շրջելով Դիլիջանի ազգային զբոսայգով (անտառածածկ տարածքը զբոսայգու ամբողջ տարածքի 94% է կազմում և իր մեջ ներառում է մոտ 40 տեսակի ծառ ու 18 տեսակի թուփ):
• Այցելելով Պարզ լիճ , որը տեղակայված է քաղաքի հյուսիսային մասում 1500մ բարձրության վրա և զարմանալի վայր է էքսկուրսիաների, արշավների և խնջույքների համար:
|
| Հաղարծին |
|
 |
• Այցելելով Դիլիջանի թանգարանները` Երկրաբանական թանգարան, Ժողովրդական արվեստների թանգարան և «Դիլիջան» պատմության թանգարան
o Երկրաբանական թանգարանը ներկայացնում է պատմահնագիտական արժեք ներկայացնող մի հավաքածո, ինչպես նաև համաշխարհային արվեստների ականավոր ներկայացուցիչների աշխատանքները
o Ժողովրդական արվեստների թանգարանում ներկայացված են Դիլիջանի ականավոր վարպետների աշխատանքներն ու կիրառական արվեստի արժեքավոր նմուշները
|