Մեկ հայացքն էլ բավական է հասկանալու համար, թե ինչպիսի գեղեցկություն ու հարմարավետություն են ներառում իրենց մեջ «Դիլիջան» առողջարանային համալիրի սենյակները:
Ձեզ են սպասում 71 տարբեր հարմարավետ սենյակներ` Ստանդարտ մեկտեղանոց, Ստանդարտ երկտեղանոց, Կիսալյուքս, Լյուքս, Ընտանեկան, ինչպես նաև VIP սենյակներ: Բոլոր սենյակներն ունեն պատշգամբ` «կանաչ, սպիտակ և դեղին աշխարհին» և լեռներին նայող հիանալի տեսարանով, որտեղ Դուք կարող եք վայելել մեկ բաժակ սուրճ կամ թեյ: Սենյակները համալրված են հանգստի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով.
• մինի-բար (ըստ ցանկության )
• լոգարան` իր բոլոր հարմարություններով և վարսահարդարիչով
• տաք և սառը ջրի առկայություն
• կենտրոնական ջեռուցում
• զարդասեղան
• զգեստապահարան
• արբանյակային ալեհավաքի շնորհիվ 21 հեռուստաալիքի առկայություն
• միջազգային զանգեր կատարելու հնարավորություն
• չհրկիզվող պահարան
• լրացուցիչ մահճակալ (պատվերի դեպքում)
• Էլեկտրականություն - 220Վ
Բոլոր լոգարանները համալրված են լոգախցիկներով և բոլոր անհրաժեշտ պարագաներով` օճառ, շամպուն, մարմնի գել, բամբակե սրբիչներ, հողաթափեր, վարսահարդարիչ: Կիսալյուքս, Լյուքս, Ընտանեկան սենյակներում , ինչպես նաև VIP սենյակներում կան նաև լոգարանային խալաթներ:
«Դիլիջան» առողջարանային համալիրի աշխատակազմը ողջունում է Ձեզ: Դուք կզգաք մեր հյուրընկալությունը համալիրի ջերմ մթնոլորտում: Ընկերասեր և բազմալեզու աշխատակազմը միշտ պատրաստ է Ձեզ առաջարկել բարձրակարգ սպասարկում:
| Համարներ | Սեզոնային | Ոչ սեզոնային |
| 25.12-15.01 / 01.05-31.10 | 01.11-24.12 / 16.01-30.04 | |
| Մեկտեղանոց ստանդարտ | 30,000 | 25,000 |
| Երկտեղանոց ստանդարտ | 40,000 | 33,000 |
| Կիսալյուքս | 50,000 | 40,000 |
| Լյուքս | 60,000 | 50,000 |
| Ընտանեկան Սենյակ | 100,000 | 80,000 |
| VIP | 150,000 | 150,000 |
| Երկսենյականոց քոթեջներ | 120,000 | 120,000 |
| Երեք սենյականոց քոթեջներ | 150,000 | 150,000 |
| Չորս սենյականոց քոթեջներ | 180,000 | 180,000 |
Վերը նշված գները ներառում են`
- Նախաճաշ (շվեդական սեղան)
- Ճաշ (շվեդական սեղան)
- ԱԱՀ 20%
- լողավազան(անվճար)
- մարզասրահ
- թենիսի սենյակ
- ժամանց մոր և մանկան սենյակում
- խաղահրապարակ
ՀՀ Կենտրոնական Բանկի փոխարժեքները
Համաձայն ՀՀ ԿԲ-ի` վճարումը կատարվում է հայկական ազգային արտարժույթով
Լրացուցիչ մահճակալ` 10 000 դրամ, ներառյալ նախաճաշ, ճաշ, ԱԱՀ
Զեղչեր երեխաների համար (մինչև 7 տարեկան երեխաները հյուրանոցային ծառայություններից օգտվում են անվճար)
Հնարավոր են փոխանցումներ օդանավակայանից (վճարովի ծառայություն)
Գրանցում 13:00
Դուրս գրում 12:00




















